Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բրիտանական 3 կուսակցություն պայմանավորվել է դեմ քվեարկել Brexit-ին

Բրիտանական 3 կուսակցություն պայմանավորվել է դեմ քվեարկել Brexit-ին
07.11.2019 | 14:06

Մեծ Բրիտանիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը համաձայնության է հասել Ուելսի կուսակցության և «Կանաչների» կուսակցության հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Brexit-ը կանգնեցնելու նպատակով՝ հայտնել է Press Association գործակալությունը՝ վկայակոչելով լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Ջո Սիունսոնի հայտարարությունը:

«Մենք ուրախ ենք, որ համաձայնություն է ձեռք բերվել: Սա կարևոր իրադարձություն է այն մարդկանց համար, որ ցանկանում են աջակցել ԵՄ-ին անդամակցությունը պահպանելուն»,-Սուինսոնի խոսքը մեջբերում է գործակալությունը:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ