Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում տնտեսական ընկճախտի մասին

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում տնտեսական ընկճախտի մասին
07.11.2019 | 14:09

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2020-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ին տնտեսական ընկճախտ է սպասվում։

«Ամերիկան վերաձևելու իրենց ձգտման հարցում դեմոկրատներն ավելի տոտալիտար են դառնում»,-ասել է նա։ ԱՄՆ նախագահը հստակեցրել է, որ դեմոկրատները զբաղվում են դժգոհներին ճնշելով, անմեղներին զրպարտելով, իրավաբանական ստանդարտները ոչնչացնելով։ Թրամփը դեմոկրատներին նաև մեղադրել է «սոցիալիստական օրակարգը» պարտադրելու փորձի համար։ «Եթե դեմոկրատները վերադառնան, ձեզ մոտ ընկճախտ կսկսվի, որը երբեք ոչ ոք չի տեսել»,-հավելել է նա։

Դիտվել է՝ 336

Մեկնաբանություններ