Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արա Դարզի. Մեծ Բրիտանիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Արա Դարզի. Մեծ Բրիտանիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
07.11.2019 | 14:11

Լորդ Արա Դարզին հոդված է հրապարակել բրիտանական հեղինակավոր The Guardian-ում՝ կոչ անելով Միացյալ Թագավորությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Որպես առաջին հայը բրիտանական խորհրդարանում չափազանց ուրախ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմամբ: Սակայն շարունակում եմ վրդովված մնալ, որովհետև բրիտանական կառավարությունը մերժում է ճանաչել Օսմանյան կայսրության անկման տարիներին 1.5 միլիոն հայերի կոտորածը: Հիտլերը հղում էր անում Հայոց ցեղասպանության հարցում կոլեկտիվ լռությանը, երբ նախաձեռնում էր Եվրոպայի հրեաների բնաջնջումը», – գրում է Արա Դարզին:


Բրիտանական կառավարությունը անբարեխղճություն է դրսևորում՝ շարունակելով ժխտել Հայոց ցեղասպանությունը: «Ցեղասպանությունը գլոբալ հարց է: Մենք դա տեսել ենք Ռուանդայում, Դարֆուրում, տեսել ենք Սիրիայում և Իրաքի հյուսիսում ԻԼԻՊ կողմից քրիստոնյա համայնքների նկատմամբ տեղի ունեցածը: Ներկայացուցիչների պալատն ասում է, որ ԱՄՆ կառավարությունն այլևս իրեն չպետք է նույնացնի «Հայոց ցեղասպանության և կամ այլ ցեղասպանությունների ժխտման» հետ: Մեր խորհրդարանն էլ պետք է նույնն անի», – նշում է Արա Դարզին:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ