Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արայիկ Հարությունյան․ Դաշնակցությունը անդաստիարակ պահվածք է դրսևորում

Արայիկ Հարությունյան․ Դաշնակցությունը անդաստիարակ պահվածք է դրսևորում
07.11.2019 | 22:00

ՔՊ վարչության անդամ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստին հետևած ճեպազրույցում հայտարարեց, թե Դաշնակցությունը անդաստիարակ պահվածք է դրսևորում, իսկ ՀՅԴ հայաստանյան կառույցի ղեկավարությունը կապված է նախկին իշխանությունների հետ՝ արհեստական խնդիրներ ստեղծելով Փաշինյանի կառավարության համար:

«Նախ ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որ տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որը դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին: Եվ առիթ ունեցել են մի քանի անգամ «Նախագահ, մի զիջիր» տիպի ակցիաներ անելու, որը շատ հաճախ ձախողվել է, և ես կարծում եմ, որ Դաշնակցությունը հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր, և նախ հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից, և երկրորդը, փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են Դաշնակցությանը և շարունակում են տապալել: Այն գործողությունները, որ հիմա տեղի են ունենում, միայն բացասաբար են ազդում: Հանրության արձագանքն էլ նրանց գործողություններին տեսնում եք»: Հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է դրսի դաշնակցականներին դիմելու մասին, Հարությունյանը պատասխանեց․ «Ես երբ լինում եմ գործուղումներում արտասահմանում, պարտադիր հանդիպում եմ դրսում գործող մեր կառույցների ներկայացուցիչների հետ, այդ թվում և Դաշնակցության, և տեսնում եմ, որ այնտեղ դաշնակցական մեր գործընկերները շատ ադեկվատ են, շատ պատրաստակամ են կառուցողական աշխատանքի, ինչը այստեղ չեմ տեսնում»: Հարցին՝ կարծում է, որ տեղի ՀՅԴ ղեկավարությունը կապված է նախկին իշխանությունների հետ և փորձում է խնդիրներ հարուցել կառավարության համար, նախարարն արձագանքեց. «Բնականաբար: Ինչո՞ւ նրանք սկսեցին աղմկել հատկապես կրթության ոլորտի բարեփոխումներից հետո: Որովհետև տապալել են բազմաթիվ անգամ այս ոլորտի համակարգումը: Ճիշտն ասած, պատրաստվում եմ այն արկղերը, որ երեկ բերել էին, լցնեմ տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին, և հետ ուղարկեմ իրենց»:


Հարությունյանը մանրամասնեց, թե Կրթության և գիտության երկարամյա նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանի մասին չէ խոսքը, այլ «նրանց համակարգած համակարգի մասին»՝ հավելելով, որ քրեական գործերով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները․«Եթե տեսել եք, մեկուկես տարվա ընթացքում ես ըստ էության անդրադարձ չեմ կատարել իմ նախորդի՝ Լևոն Մկրտչյանի գործունեությանը՝ կարծելով, որ որոշ չափով ավելորդ ժամանակ է ինձանից տանելու: Բայց հիմա ձեռնամուխ կլինեմ դրան»:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ