Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան․ Աղքատությունը հաղթահարելու միակ միջոցը ազնիվ աշխատանքն է

Նիկոլ Փաշինյան․ Աղքատությունը հաղթահարելու միակ միջոցը ազնիվ աշխատանքն է
07.11.2019 | 22:02

Կառավարությունն այսօր 1 մլրդ 900 մլն դրամ հատկացրեց մանկատան 300 շրջանավարտներին բնակարանով ապահովելու համար։ Նրանցից յուրաքանչյուրին բնակարան գնելու համար կտրամադրվի մոտ 13 հազար դոլար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքներում հնարավոր է այս գնով բնակարան ձեռք բերել․ - «Այս խնդիրը մենք լուծում ենք մեր հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում խնայված, գոյացած միջոցների հաշվին»:


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ասաց. «Նույն նախագծով առաջարկում ենք նաև աջակցություն հաշմանդամություն ունեցող այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են ապրել մասնագիտացված մանկատանը, թեև իրենց 18 տարին վաղուց լրացել է, կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամքի հաստատություններում: Կառավարությունը երբևէ քայլերի չի ձեռնարկել այս նույնիսկ հերթացուցակում գրանցելու համար, և նրանք պարզապես մի հաստատությունից տեղափոխվել են մեկ այլ հաստատություն»:


Վարչապետի խոսքով՝ տարեցների խնամքի, գիշերօթիկ հաստատությունների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի գործող այսօրվա համակարգերը «հուսահատության համակարգեր են»․«Էդ ո՞նց եղավ, որ միանգամից տենց մի տարվա մեջ պարզվեց, որ կենսաթոշակային համակարգում և նպաստների համակարգում 3-4 միլիարդ դրամ կարելի է խնայել: Էս հլը նախնական, հլը դեռ կշարունակվի էս պրոցեսը: Էդ ո՞նց պատահեց՝ բա ո՞ւր են եղել նախկին տարիներին այդ 3-4 միլիարդ դրամները, ինչո՞ւ չեն ծառայացվել էս նպատակներին, ինչո՞ւ էդ երեխաների համար մինչև հիմա բնակարաններ չեն գնվել, ինչո՞ւ էդ աղքատ ընտանիքներին շանս չի տրվել, որ իրանք իրենց աշխատանքով իրենց աղքատությունը հաղթահարեն: Որովհետև ամբողջ համակարգը ծառայեցվել ա մի բանի՝ հնարավորինս հուսահատեցնել մարդկանց, նրանց հնարավորինս ծնկած վիճակի բերել»: Անդրադառնալով աղքատությանը՝ վարչապետն ասաց, թե այն հաղթահարելու միակ միջոցը ազնիվ աշխատանքն է։ Նրա խոսքով՝ հանցավոր գործունեությամբ զբաղվող որևէ մեկը Հայաստանում բարեկեցություն վաստակելու շանս պետք է չունենա․«Բոլոր նրանք, ովքեր բարեկեցություն են վաստակել հանցավոր ճանապարհով, պետք է չկարողանան նման գործունեությամբ զբաղվել»:


«Սակավագիտության և բացամտության պայքար է տեղի ունենում, որովհետև մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր ներշնչելով, օգտվելով մարդկանց տեղեկացվածության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ դնելով շրջանառության մեջ․․․ Եթե որևէ մեկին թվում է, որ մեզ դրանով պիտի վախեցնեն, իրենք սխալվում են, որովհետև նախ իրենք հանրությանը որևէ բան ներշնչելու շանս չունեն, որովհետև իրենք հանրության կողմից մերժված են և մղված ենք լուսանց, և այնտեղից դուրս չեն գալու երբեք: Եվ երկրորդը, շատ կարևոր է, որ այս պրոցեսի ընթացքում մենք բոլորս՝ նախարարությունները, պաշտոնյաները, հանրության հետ լինենք մշտական երկխոսության մեջ», - նշեց Փաշինյանը:


Վարչապետն ասաց, որ պատկերացումը դեռ շարունակում է մնալ այն, որ պետք է իշխանությանը կցված մարդիկ լինեն, որոնք անցնեն ու փողեր, բրինձ ու ձեթ բաժանեն․«Ձեթը բաժանվում էր ոչ թե մարդկանց աղքատությունը հաղթահարելու համար, այլ աղքատության մեջ պահելու համար: Որպեսզի հաջորդ ընտրություններում էլ այդ մարդկանց նույն ձեթով ու բրնձով տանեն ընտրատեղամաս ու քվեարկել տան: Էս պատմությունն ավարտված է Հայաստանի Հանրապետությունում»:


Կառավարության այսօրվա նիստում որոշվեց նաև, որ ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կդառնա նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի շահառու: Սա ենթադրում է, որ ընտանիքներին նպաստին զուգահեռ կտրամադրվեն անասնապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ միջոցներ:

Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ