Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոսիան ուժը կորցրած է ճանաչել 26 արտասահմանցիների կիպրական քաղաքացիությունը

Նիկոսիան ուժը կորցրած է ճանաչել 26 արտասահմանցիների կիպրական քաղաքացիությունը
07.11.2019 | 22:04

Կիպրոսի կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել 26 անձանց քաղաքացիությունը, որն ավելի վաղ արտասահմանցիները ստացել էին «Քաղաքացիություն՝ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում՝ հայտնել է Կիպրոսի ներքին գործերի նախարար Կոնստանտինոս Պետիդիսը:


Որոշման համաձայն՝ Ռուսաստանի 9 քաղաքացի, 1 մալայզիացի, 2ւ քենիացի, 5 չինացի, 1 իրանցի և 8 կամբոջացի կորցրել են իրենց «ոսկե անձնագրերը»: Նրանց անունները չեն հրապարակվում: ՆԳ նախարարի խոսքով՝ Կիպրոսի իշխանությունները կշարունակեն ստուգել բոլոր «ոսկե անձնագրերը», որ տրվել են նախքան քաղաքացիություն ձեռք բերելու կանոնների խստացումը:
Նոյեմբերի 4-ին Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայտարարել էր, թե հայտնի է առնվազն 10-15 նման դեպքեր, երբ քաղաքացիությունը տրվել է այս կամ այն արտասահմանցուն սխալմամբ: «Մենք խոսում ենք այն անձանց մասին, որոնք կասկածվում են փողերի լվացման մեջ կամ կապված են ավտորիտար կառավարությունների հետ», - ասել էր Անաստասիադեսը:


Պաշտոնական տվյալներով՝ 2017-ին Կիպրոսի անձնագիր էին ստացել 5 500 օտարերկրացիներ: «Քաղաքացիություն՝ ներդրումների դիմաց» ծրագրի կանոններն այս տարվանից փոխվել են: 2019-ից անձնագիր ստանալու համար Կիպրոսի տնտեսության մեջ ներդրումների ծավալը 2 միլիոն եվրոյից հասել է մինչև 2,5 միլիոն եվրո: Քաղաքացիություն չի տրվի նրանց, ում նախկինում հրաժարվել է քաղաքացիություն տալ ԵՄ որևէ երկիր:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ