Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արցախի նախագահը ժամանել է Բելգիա

Արցախի նախագահը ժամանել է Բելգիա
07.11.2019 | 22:04

Արցախի նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիա:
Բրյուսելում նա հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հարցեր: Բակո Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային տարբեր ատյաններում Արցախը ճանաչելի դարձնելու ու Արցախի մասին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործում:

Դիտվել է՝ 256

Մեկնաբանություններ