Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մայք Պոմպեո. Իրանի վերջին քայլերը վկայում են վարչակազմի իրական մտադրությունները

Մայք Պոմպեո. Իրանի վերջին քայլերը վկայում են վարչակազմի իրական մտադրությունները
07.11.2019 | 22:08

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, թե Իրանի գործողությունները ստիպում են աշխարհի բոլոր ժողովուրդներին մերժել Թեհրանի միջուկային ծրագիրն ու լուրջ քայլեր ձեռնարկել՝ ճնշումը ավելացնելու համար:


Թեհրանը հայտարարել էր, թե սկսել է ուրանի հարստացումը Ֆորդոյի ստորգետնյա միջուկային գործարանում՝ ավելի հեռանալով գերտերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածություններից: Սա չորրորդ քայլն է, որը Թեհրանը ձեռնարկում է 2015-ի գործարքից միակողմանի դուրս գալու՝ Վաշինգտոնի որոշմանն ի պատասխան: «Իրանի վերջին քայլերը վկայում են այդ երկրի վարչակազմի իրական մտադրությունները», - հայտարարել է պետքարտուղար Պոմպեոն ընդգծելով՝ ԱՄՆ-ը երբեք թույլ չի տա, որ նման պետությունը միջուկային զենք ունենա:

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ