«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վազգեն Մանուկյան. Ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտիկ է 37 թվին, քան ազատության հռչակումին

Վազգեն Մանուկյան. Ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտիկ է 37 թվին, քան ազատության հռչակումին
07.11.2019 | 22:24

Վերջերս Հանրային խորհրդի վրա մեծ հարձակումներ են սկսել, ՀԽ-ում հրավիրված նիստում հայտարարեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ «Սլաքներից առաջինն ուղղված է անձամբ իմ դեմ։ Երկրորդը՝ հարց է բարձրացվում, իսկ ընդհանրապես Հայաստանին Հանրային խորհուրդ պե՞տք է, թե՞ ոչ։

Երրորդ հարցը, որ բարձրացվում է, այն է, թե Հանրային խորհուրդն արդյունավե՞տ է աշխատում, թե՞ ոչ։ Չորրորդ հարցը, որ բարձրացնում են խորհրդի շատ անդամներ` ՀԽ բոլոր անդամների նկատմամբ էթիկայի պահպանում պետք է լինի, թե ոչ», - ներկայացրեց Վազգեն Մանուկյանը։ Նա ասաց, թե կողմ չէ հեղափոխություններին, բայց նաև նշեց, թե ստեղծվել էր նոր իրավիճակ, որը հույս էր տալիս, թե պետությունն ինչ-որ ճանապարհով պետք է գնա։ «Նոր փուլ էր սկսում պետության մեջ։ Ինչ-որ տեղից սկսած ես հիասթափվեցի, երբ տեսա, որ այն, ինչ արվում է, մեզ չի տանելու այդ ուղղությամբ։ Ինձ համար ընդունելի չէին քննարկումները վեթինգի մասին, անցումային արդարադատություն, մարտի 1-ի դատավարությունը քաղաքականացնելը, դատավորների վրա հարձակումները։ Հուլիսին անհանգստացած որոշեցի Նիկոլ Փաշինյանին հանդիպել և իմ կասկածներն ու խորհուրդներն իրեն հայտնել», - ասաց Վազգեն Մանուկյանը։ Նա երկու անգամ զանգահարել է Փաշինյանին, որ իրեն հետ չի զանգել իրեն։ «Դա աննախադեպ էր, որովհետև այդպիսի բան մինչ այդ ոչ իր հետ էր եղել, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Հասկացա, որ այդ մարդը չի ուզում խոսել», - ասաց Վ. Մանուկյանը։


Հանրային խորհրդի նախագահի խոսքով՝ վախի մթնոլորտ կա քաղաքացիների մոտ, քանի որ պարզ չի, թե ում մոտ կարող են մտնել, ում կարող են ձերբակալել։
«Ես ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտիկ է 37 թվին, քան ազատության հռչակումին։ Եվ այս վտանգը բոլորի շեմին է կանգնում։ Կարծում եմ, որ հասարակությունը պետք է դիմադրի և բացատրի իշխանություններին այդ քայլերի վտանգավորությունը Հայաստանի համար», - նշեց Վազգեն Մանուկյանը:

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ