Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լևոն Քոչարյանը՝ հոր խափանման միջոցը չփոխելու մասին

Լևոն Քոչարյանը՝ հոր խափանման միջոցը չփոխելու մասին
07.11.2019 | 22:25

Դատավոր Աննա Դանիբեկյանից արդարադատություն սպասելը միամտություն է՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով դատավորի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը մերժելուն:

«Այս դատավորից արդարադատություն իրականացնելու հարցում ոչ մի ակնկալիք չպետք է ունենալ, դրա համար ինձ համար սպասելի էր ու չեմ զարմանում նրա հերթական ապօրինի որոշման վրա»,- ասաց նա: Անդրադառնալով մարզերում ի աջակցություն Քոչարյանի անցկացվող ստորագրահավաքին՝ նա ասաց, որ բավականին աշխույժ ու լավ է անցնում այդ ստորագրահավաքը: Հարցին՝ մամուլը հակառակն է գրում, Լևոն Քոչարյանն ասաց. «Մամուլում ինչ ասես չի գրվում. մեր ընտանիքի հետ կապված ինչ հիմարություն, ինչ ստոր սուտ ասես գրվել է: Մամուլում գրվածը համարել վերին ատյանի ճշմարտություն, իհարկե, սխալ է: Անցած անգամ, երբ մենք զրուցում էինք, ես հարց տվեցի, թե ով է պատասխան տալու մեր ընտանիքի հանդեպ տարածվող ստի ու կեղծիքի համար, ինչ-որ մեկը պե՞տք է լինի, թե՞ ոչ»: Լևոն Քոչարյանը նշեց, որ մինչև հիմա մարդիկ ինչ հիմարության ասես հավատում են: Այն հարցին, թե ինչո՞ւ ժամանակին չէին արձագանքում, նա ասաց, որ չեն արձագանքել, որովհետև չեն մտածել, որ նման սուտն ու կեղծիքը կարող է մտնել մարդկանց մեջ, հիմա տեսնում են, որ այդ ամենն արմատացել են ու կեղծիքն արել է իր գործը:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ