ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Արևմուտքին կոչ է արել գիտակցել Չինաստանի աճող հզորությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Արևմուտքին կոչ է արել գիտակցել Չինաստանի աճող հզորությունը
07.11.2019 | 22:29

Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է համատեղ գնահատեն ռազմական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում Չինաստանի դիրքերի ամրապնդման հետևանքները՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։


«Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան պետք է միասին աշխատեն, որպեսզի հասկանան և արձագանքեն երկրառազմավարական լանդշաֆտի փոփոխությանը։ Դա ներառում է Չինաստանի վերելքը և տեխնոլոգիական փոփոխությունների ցնցող տեմպերը։ Չինաստանը շուտով կունենա աշխարհում ամենամեծ տնտեսությունը, արդեն ունի երկրորդ ամենամեծ պաշտպանական բյուջեն, հսկայական միջոցներ է ներդնում նոր հնարավորություններում»,- հայտարարել է Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով գերմանական հետազոտական կենտրոնում։ Նա նշել է, որ Չինաստանը վերջին 5 տարում նավատորմը համալրել է 80 միավոր նավերով և սուզանավերով, ինչը հավասարազոր է Բրիտանական թագավորական նավատորմին։ Չինաստանը վերջերս ցուցադրել է գերձայնային թևավոր հրթիռ և հականավային հրթիռներ։

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ