«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ձմեռային զորակոչը կսկսվի նոյեմբերի 14-ից

Ձմեռային զորակոչը կսկսվի նոյեմբերի 14-ից
07.11.2019 | 22:33

Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 14-ից 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Նախատեսվում է 2019-ի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2020-ի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին: Ձմեռային զորակոչի կազմակերպման համար կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով:

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ