Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գագիկ Ծառուկյան. Դու՞ ես ուզում պատգամավոր դառնաս

Գագիկ Ծառուկյան. Դու՞ ես ուզում պատգամավոր դառնաս
07.11.2019 | 22:34

Բյուջեն դեռ չենք քննարկել, ուղարկել են, որ ծանոթանանք, մենք տվել ենք փորձագետներին, մասնագետներին, մեր պատգամավորներին, որ ուսումնասիրեն՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով 2020-ի բյուջեի նախագծին: «Կծանոթանանք, երկուշաբթի օրը կքննարկենք և խորհրդարանում Ծառուկյանը ելույթ կունենա ու կետ առ կետ կասի իր մոտեցումները, իր տեսակետը, թե ինչ է պետք անել»,- ասաց նա: Հարցին՝ տնտեսական հեղափոխությունը թա՞փ է առնում, Ծառուկյանն ասաց՝ այս տարի թափ չառավ, տեսնի նոր ծրագրով ինչ կլինի, նոր կասի:


Լրագրողը Ծառուկյանից հետաքրքրվեց՝ հիմա բիզնեսը տարանջատվա՞ծ է քաղաքականությունից, Ծառուկյանն ասաց՝ իհարկե: Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ գործ ունի Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում, ինչո՞ւ է նա պատգամավոր, նա ասաց. «Աղջիկ ջան, ես բիզնեսմեն չեմ», ապա լրագրողին հարցրեց. «ի՞նչ ես ավարտել»:


Երբ լրագրողն ասաց, որ ավարտել է Երևանի պետական համալսարանը, Ծառուկյանը հետաքրքրվեց՝ որ ԵՊՀ-ն է ավարտել, ի՞նչ գործ ունի որպես լրագրող: «ԵՊՀ ավարտածն ի՞նչ գործ ունի, լավ չես ավարտել, ծանոթի միջոցով ես ավարտել,- ասաց Ծառուկյանը:- Ես գործարար չեմ, սեփականատեր եմ, բոլորը տվել եմ կառավարման, կարմիր դիպլոմը ծանոթի միջոցով են տվել: Ինձ ասում ես՝ ինչի՞ ես պատգամավոր, բա ո՞վ լինի պատգամավոր, դու ե՞ս ուզում պատգամավոր դառնաս, հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր ա, որ քարը քարին չի դրել»:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ