«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մակրոնը ազդարարել է ՆԱՏՕ-ի «ուղեղի մահը»

Մակրոնը ազդարարել է ՆԱՏՕ-ի «ուղեղի մահը»
07.11.2019 | 22:35

«Այն, ինչ մենք հիմա զգում ենք, ՆԱՏՕ-ի ուղեղի մահն է»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը գնալով ավելի է հեռանում Եվրոպայից: Մակրոնը ասում է, որ ժամանակն է, որ Եվրոպան արթնանա և սկսի կառուցել իր ուժերը, քանի որ այժմ «անդունդի եզրին է»:

Հակառակ դեպքում Եվրոպան չի վերահսկի իր սեփական ճակատագիրը: Մակրոնի հայտարարությունը եվրոպական միասնական բանակ ստեղծելու ցանկության մասին արվել է մեկ տարի առաջ: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ եվրոպացիներին անհրաժեշտ է պաշտպանություն Չինաստանից և Ռուսաստանից, որոնք «գտնվում են հենց սահմաններում և ցույց են տվել, որ կարող են սպառնալիք լինել»: Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ չի ցանկանում, որ ԵՄ երկրների պաշտպանությունը կախված լինի ԱՄՆ-ից:

Դիտվել է՝ 316

Մեկնաբանություններ