Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գագիկ Ծառուկյան. Վարչապետին շատ հարգում եմ, բայց ներդրումների համար պայմաններ չկան

Գագիկ Ծառուկյան. Վարչապետին շատ հարգում եմ, բայց ներդրումների համար պայմաններ չկան
07.11.2019 | 22:36

Ես վարչապետին շատ հարգում եմ, սակայն ներդրումների համար պայմաններ չկան՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում կառավարության աշխատանքը:

Նրա խոսքով, ներդրումների համար պետք է լինի «մեկ պատուհան». «Հիմա ես մի հատ հասարակ օրինակ ասեմ՝ ցեմզավոդի կողքը թագաժառանգը սիլիցիումի գործարան է կառուցում ինձ հետ միասին, կառավարումն իրենք են անելու: Ուղիղ մեկ տարի է մենք դիմել ենք հողի կարգավիճակը փոխելու համար՝ արոտավայրը դառնա արտադրամասի համար տարածք: Ուղիղ մեկ տարի չեն փոխում: Վարչապետն իմացել է, զանգել բարկացել է, մեկ ժամ հետո պատրաստի տվել են:

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ