Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

Աղոթարան

Աղոթարան
08.11.2019 | 00:04

Ես լույս եմ,
ՈՒ չեմ ճառագում…
Կարոտն անդնդախոր ուտում է ներսս,
Խելագար կարոտ…
Ափերս դատարկ դեպ Քեզ եմ հառնում,
Ով իմ մե՜ծ Աստված։
Բռնի՛ր ձեռներս, աղերսում եմ Քեզ,
Տու՛ր թևեր, Տեր իմ,
Թևելու համար։
Դու գիտես, որ ես սիրում եմ թռչել..
Տու՛ր թևեր, Տեր իմ,
Տու՛ր ցավս հաղթել…


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ