Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մասիսի թիմի հույսը Նիկոլի կասկածամտության վրա է

Մասիսի թիմի հույսը Նիկոլի կասկածամտության վրա է
08.11.2019 | 13:02

«Հրապարակը» գրել է. «Մասիս Մայիլյանը բավականին լուրջ արտերկրյա վոյաժների մեջ է` ԱՄՆ-ից հետո կմեկնի Ռուսաստան, ընդ որում, այդ այցերը թե ինքը, թե իր վրա աշխատող թիմը շատ լավ փիառ է անում։ Ամերիկյան այցը կազմակերպել էին դրսի դաշնակցականները, որպեսզի նաև համընկնի Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության ճանաչման բանաձևի հետ, ինչն էլ շատ լավ փիառվեց` սենատորների նկարների ֆոնին։


Այս հողի վրա բավականին սրվել են Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի հարաբերությունները՝ «ժոստկի» պայքար է գնում նրանց միջև, թե ով է Նիկոլի պրոտեժեն, բայց Մասիսը հազիվ 10 տոկոս ձայն ունի, նրան պաշտպանելը հեռանկարային չէ, սա հասկանում են Երևանում»,- «Հրապարակ» թերթին ասել է արցախյան աղբյուրը: Նաև կոմպրոմատներ են միմյանց դեմ օգտագործում՝ Արայիկ Հարությունյանին, օրինակ, փորձում են կապել նախկին իշխանությունների հետ, թեև «Արայիկը հներից զգուշանում է, իրեն հեռու է պահում Սերժ Սարգսյանից, ինտերվյուներում գովում է Նիկոլին, ասում է՝ շատ լավ առաջնորդ է, տնտեսությունը զարգացնում է»։ Մասիսի թիմի հույսը Նիկոլի կասկածամտության վրա է, որ Արայիկին, մեկ է՝ յուրային չի համարելու: Ովքե՞ր են աշխատում Մայիլյանի համար։ «Իր նախկին խորհրդական Հրաչ Արզումանյանը, Ստեփանակերտի մամուլի ակումբից` Գեղամը Բաղդասարյան, նոր կուսակցությունը` «Վաղվա Արցախը»։ Հիմնական արգումենտն այն է, որ Մասիսը նոր դեմք է, նախկինների հետ կապ չունեցող, իրական ռեֆորմատոր է, ի տարբերություն Արայիկի»: Մասիսն ԱԳ նախարար չէ՞ «նախկին» Բակո Սահակյանի կաբինետում։ «Այո, խիստ առանցքային պաշտոնյա է»»:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ