Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արման Թաթոյանը դիմել է Գլխավոր դատախազին՝ Արսեն Բաբայանի կալանավորման առնչությամբ այլընտրանքային միջոց կիրառելու համար

Արման Թաթոյանը դիմել է Գլխավոր դատախազին՝ Արսեն Բաբայանի կալանավորման առնչությամբ այլընտրանքային միջոց կիրառելու համար
08.11.2019 | 13:08

Արման Թաթոյանը դիմել է գլխավոր դատախազին`առաջարկելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման առնչությամբ քննարկել այլընտրանքային միջոց կիրառելու հարցը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշել է, որ տեղյակ է Արտակ Բեգլարյանի և Ավետիք Իշխանյանի ներկայացրած երաշխավորություններ մասին և հավելել, որ Արսեն Բաբայանի կալանավորումից հետո անձամբ այցելել է նրան: Արման Թաթոյանն ասել է նաև, որ նախքան այդ էլ իր ահազանգով ՄԻՊ-ի օպերատիվ արձագանքման խումբ է այցելել Բաբայանին, կալանավորումից հետո ինքը և իր գրասենյակի աշխատակիցները, սեփական նախաձեռնությամբ են այցելել Արսեն Բաբայանին: «Եթե իրավապահներն այդ բեռը չկարողանան կրել ու ցույց տալ…, դա կարող է լրացուցիչ զրկանքների բնույթ լինել»,- ասում է Արման Թաթոյանը:


Նա ասաց նաև, որ ՍԴ նախագահի շուրջ ընթացող տարբեր զարգացումներով հարուցված քրեական գործերը նույնպես մոնիտորինգի ներքո են. «Եվ հատկապես իրավապահ մարմինները պետք է այստեղ զգուշավորություն ցուցաբերեն, որովհետեւ խոսքը գնում է երկրի Սահմանադրական դատարանի մասին»,-հավելել է Արման Թաթոյանը:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ