ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Հայաստան պաշտոնական այց կկատարի Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը

Հայաստան պաշտոնական այց կկատարի Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը
09.11.2019 | 13:25

Նոյեմբերի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը: ԱԳՆ-ում կկայանա նախարար Զոհրաբ Մնացականյանի և արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին կընդունեն նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ