Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էդուարդ Աղաջանյանը և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը քննարկել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր

Էդուարդ Աղաջանյանը և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը քննարկել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր
09.11.2019 | 13:26

Ի կատարումն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ այսօր տեղի է ունեցել հանդիպում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի միջև: Զրուցակիցներն անդրադարձել են հանդիպմանը բարձրացված հարցերին, ջերմ, աշխատանքային մթնոլորտում քննարկել պետություն-եկեղեցի համագործակցությանը վերաբերող տարբեր թեմաներ:


Էդուարդ Աղաջանյանը և Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը վերահաստատել են կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման նախաձեռնությունը: Զրուցակիցները պայմանավորվել են ամփոփել ենթահանձնաժողովների աշխատանքները և զեկույցներ ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ