Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Աշոտ Մինասյան. Սփյուռքի դաշնակները մեզ կհորդորեն ավելի վճռական և արմատական լինել

Աշոտ Մինասյան. Սփյուռքի դաշնակները մեզ կհորդորեն ավելի վճռական և արմատական լինել
09.11.2019 | 13:28

Երբ ԿԳՄՍ նախարարը Դաշնակցության սփյուռքի կառույցներին կոչ է անում գալ և տեր կանգնել հայաստանյան դաշնակցականներին, վստահաբար կարող ենք ասել՝ եթե սփյուռքի կառույցի ղեկավարներն ավելի մոտիկից ծանոթանան Հարությունյանի ապազգային գործունեությանը, մեզ կհորդորեն ավելի վճառական և արմատական լինել՝ նախարարին և նրա նման մարդկանց դուրս մղելու պետական կառավարման համակարգից, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Մինասյանը։ «Ավելորդ եմ համարում խոսել դրսի և ներսի դաշնակցականների գաղափարական կամ կառավարության հանդեպ վերաբերմունքից։ Դաշնակցությունն իր գաղափական առանցքով միասնական է», - ասաց նա։

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ