Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արծվիկ Մինասյան. Կրթական համակարգում Արայիկ Հարությունյանն ի՞նչ է արել

Արծվիկ Մինասյան. Կրթական համակարգում Արայիկ Հարությունյանն ի՞նչ է արել
09.11.2019 | 13:29

Կրթական համակարգում Արայիկ Հարությունյանն ի՞նչ է արել՝ բացի այս արատավոր գործողություններից։ Ինքը կարո՞ղ է ասել՝ ինչ է արել, այսօր լրագրողների հետ զրույցում հարց ուղղեց դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանը։ «Անձը չի կրում ազգային արժեհամակարգ։ Նա իր պահվածքով ապազգային ընթացքի մեջ է։ Իսկ մենք պայքարում ենք ապազգային երևույթների դեմ, Դաշնակցությունը պատրաստ է ցանկացած պայքարի», - նշեց նա։

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ