Չինաստանը չի միանա ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցություններին

Չինաստանը չի միանա ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցություններին
09.11.2019 | 13:32

Չինաստանը պատրաստ է կրճատել իր միջուկային ներուժը, սակայն պետք չէ ակնկալել, որ Պեկինը կմիանա զինաթափման շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցություններին, հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ սպառազինությունների վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Ֆու Ցունը:

«Չինաստանը չի խուսափում սեփական պարտականությունների կատաումից, չի խուսափում պատասխանատվությունից: Մենք պատրաստ ենք կրճատելու միջուկային զինանոցները: Եթե մյուս երկրներն իրենց զինանոցները պահպանեն մինչև Չինաստանի մակարդակ, մենք պատրաստ ենք միանալու այդ գործընթացին։ Սակայն իրատեսական չէ ակնկալել, թե Չինաստանը կմիանա եռակողմ (զինաթափման շուրջը ՌԴ-ի և ԱՄՆ-ի) բանակցություններին», - ասել է դիվանագետը:

Դիտվել է՝ 243

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao