Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուսաստանը չի հրաժարվի միջուկային զենքից

Ռուսաստանը չի հրաժարվի միջուկային զենքից
09.11.2019 | 13:34

Ռուսաստանը չի միանա Միջուկային զենքն արգելող համաձայնագրին՝ Մոսկվայում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանը կողմ է միջուկային զենքից զերծ աշխարհին, սակայն ոչ այնպիսի միակողմանի ձևով, ինչպիսին ենթադրում է առաջարկվող համաձայնագիրը: Սերգեյ Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը իր համաձայնությունը կտա, եթե զինաթափումը համընդհանուր լինի, իսկ անվտանգությունը՝ երաշխավորված:


Միջուկային զենքն արգելող համաձայնագիրն ընդունվել է 2017 թվականին և ուժի մեջ կմտնի 50 երկրների ստորագրություններն ստանալուց հետո միայն: Համաձայնագիրն արգելում է ստեղծել, արտադրել և գործարկել ցանկացած տեսակի միջուկային զենք:

Դիտվել է՝ 406

Մեկնաբանություններ