Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանից արտագաղթը նվազել է

Հայաստանից արտագաղթը նվազել է
09.11.2019 | 14:02

Հայաստանից 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին մեկնած մարդկանց թիվը 9857-ով գերազանցում է Հայաստան ժամանած մարդկանց թվին, 2016-ի համեմատ հավելաճը կազմել է 88,6 տոկոս: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական կայքէջը ներկայացրել է Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալները:


«Հայաստանից արտագաղթը նվազել է: Հայաստանի Հանրապետությունում 2019-ի հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -9857: 2018թ. հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը եղել է -15,695, իսկ 2017թ. հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -53,912»,- նշված է հրապարակման մեջ:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ