Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իշխանությունները քննարկում են Սահմանադրական դատարանը վերացնելու հնարավորությունը

Իշխանությունները քննարկում են Սահմանադրական դատարանը վերացնելու հնարավորությունը
09.11.2019 | 14:05

«Փաստը» գրում է. «Մենք նախորդ հրապարակումներում քանիցս անդրադարձել ենք ՍԴ-ի շուրջ ստեղծված իրադարձություններին՝ տեղեկացնելով, որ իշխանություններն, ի թիվս այլ տարբերակների, ակտիվորեն քննարկում են նաև Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ վերացնելու հնարավորությունը։ Իշխանության կուլիսներում հնարավոր ու անհնար նոր սցենարներ ևս մշակվում են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալու համար։ Հարցը կարգավորելու և իրենց համար ցանկալի արդյունք ունենալու համար, թերթի տեղեկություններով, օրերս կայացած մի հավաքի ժամանակ որոշում է կայացվել անորոշ ժամանակով «թայմ աութ» վերցնել։ Իշխանությունները համոզվել են, որ «հարձակողական» տակտիկան այլևս չի աշխատում, ավելին՝ միջազգային հանրության կոշտ արձագանքին է արժանանում, ուստի նոր «ռասկլադ» է հարկավոր մտածել։ Ընթացիկ «բզբզոցներից» զատ, ՍԴ նախագահի դեմ պայքարի հաջորդ ալիքը, ամենայն հավանականությամբ, կբարձրանա դատաիրավական բարեփոխումների փաթեթն ընդունելուց, մասնավորապես ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծն ընդունելուց հետո, և այդ ժամանակ իշխանությունները նորից «աշխատանքներ» կտանեն ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու համար։ Կան նաև տեսակետներ, որ ներկայիս «թայմ աութը» հարաբերական անդորր է նոր փոթորկից առաջ»:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ