«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն այժմ չաշխատող բժիշկների միջոցով է փորձում բացահայտումներ անել

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն այժմ չաշխատող բժիշկների միջոցով է փորձում բացահայտումներ անել
09.11.2019 | 14:06

«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով` 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորները նորմալ բժշկական սպասարկում չեն ստացել: Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաԺողովի նիստում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, այդ օրերի ռազմական գործողություններին մասնակից մի բժշկի են քննել, որն այժմ պաշտպանական ոլորտում չի աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հանձնաժողովն այժմ արդեն չաշխատող բժիշկների միջոցով է փորձում բացահայտումներ անել, որոհետև համարում են, որ չաշխատողներն ավելի անկաշկանդ կներակայացնեն այդ օրերին կատարվածը: Եվ, ահա, քննվող բժշկից փորձել են պարզել՝ առաջին օգնություն ցույց տալու համար ի՞նչ բժշկական պարագաներ են ունեցել, չի ուշացել բժիշկների օգնությունը սահմանի զինվորներին: Բժիշկը բավականին անկաշկանդ ներկայացրել է, որ բժշկական թերի օգնություն են ցույց տվել, որ պատերազմի այդ օրերին չեն ունեցել անգամ բժշկական այն բոլոր պարագաները, որոնք անհրաժեշտ են առաջին օգնության համար»:

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ