Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արտաշես Ալեքսանյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին

Արտաշես Ալեքսանյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին
09.11.2019 | 14:08

Մշակույթով սերունդ է կրթվում, դաստիարակվում, մտածելակերպ է ձևավորվում, առանց ցենզուրայի յուրաքանչյուրն ինչ-որ բան կարող է ստեղծել` դա համարելով մշակույթի գործ՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է դերասան Արտաշես Ալեքսանյանը`անդրադառնալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե իր պաշտոնավարման սկզբունքներից մեկը մշակույթի ոլորտում ցենզուրա չսահմանելն է:


«Մշակույթում ցենզուրա պետք է լինի: Ցենզուրան պարտադիր է, որ կարողանաս համակարգել, հավասարաչափ, սիստեմատիկորեն դաստիարակել սերունդը: Դե եկեք` բոլորս մերկանանք ու ամբողջ քաղաքով մերկ ման գանք, ցենզուրա չկա: Ցենզուրան պարտադիր է, գոյություն ունի մեծացող սերունդ, որը պետք է զարգանա: Մշակույթը պետք է ազատ լինի, բայց ոչ բոլորի համար: Մշակույթն ազատելով` պետք է հաշվի առնես` այդ ազատությունը վնասո՞ւմ է սերնդին, թե՞ չի վնասում, արատավորո՞ւմ է, թե չի արատավորում»,- ասաց դերասանը: Նա ընդգծեց` կողմնակից է, որ այնպիսի աշխատանքներ տարվեն, որոնց միջոցով սերունդը կրթվի, դաստիարակվի, ծանոթանա իր պատմությանը. «Մնացած «թռի-վռի» բաների վրա գումար ծախսելը մեղք է»:


Արտաշես Ալեքսանյանի խոսքով` հայ ազգը միշտ պարծենում է, որ մշակույթ ուներ դեռ այն ժամանակ, երբ մնացած ազգերը ծառերի վրա էին: «Այժմ այդ ազգերը քաղաքակրթության ընդամենը հարյուրամյակ-երկհարյուրամյակ են ապրում, բայց եկել, մեզ դասեր են տալիս»,- ասաց դերասանը` ընդգծելով, որ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ քաղաքացին զարգանա ազգային մտածելակերպով` թույլ չտալով այլ ուժերին ազդեցություն գործել: «Հեռավոր դարերից են փորձել մեր ազգային մտածելակերպը ոչնչացնել, աղավաղել, բայց մի բան պետք է հասկանալ` եթե մարդը ձուկ է պահում ակվարիումի մեջ, այդ ձկանն ինքն է կերակրում, ինքն է որոշում` ինչ տա: Մենք էլ պետության ակվարիումի մեջ ենք: Վերևից կերակրողն է որոշում` ինչ կեր տա, ու երբ կողքից ուրիշներն են ցանկանում կեր լցնել, դրանից պետք է զգուշանալ: Ես չգիտեմ` ով ինչ գործակալ է, ով ինչ մտքով է եկել, որ ազգի մշակույթը լեզուն վերացնի, բայց ոչ մեկին դա չի հաջողվի»,- ամփոփեց Արտաշես Ալեքսանյանը:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ