Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մայք Պոմպեո. Մենք աշխատում ենք Ուկրաինայում խաղաղության հաստատման նախագծի վրա

Մայք Պոմպեո. Մենք աշխատում ենք Ուկրաինայում խաղաղության հաստատման նախագծի վրա
09.11.2019 | 14:09

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բեռլինում մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում խաղաղության հաստատման նախագծի վրա, տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության յութուբյան էջից:

«Այդ նախագծի վրա մենք աշխատում ենք»,- ասել է Պոմպեոն` պատասխանելով Ուկրաինայի ապագային վերաբերող հարցին: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն անում է հնարավորն Ուկրաինայում կայունության հասնելու համար, իսկ ԱՄՆ նախագահը 3 անգամ երկիրը պաշտպանել է «ռուսական ագրեսիայից»: Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն հպարտ է այդ աջակցության համար և ամեն ինչ անում է հօգուտ Եվրոպայի և Ուկրաինայի ինքնիշխանության:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ