Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էրդողան. Թուրքիան դուրս չի գա Սիրիայից, քանի դեռ մյուս երկրները դուրս չեն բերել իրենց զորքերը

Էրդողան. Թուրքիան դուրս չի գա Սիրիայից, քանի դեռ մյուս երկրները դուրս չեն բերել իրենց զորքերը
09.11.2019 | 22:04

Թուրքիան դուրս չի գա Սիրիայից, քանի դեռ մյուս երկրները դուրս չեն բերել իրենց զորքերը, հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը, ընդգծելով՝ չնայած արևմուտքի դիմակայությանը՝ «Անկարան կշարունակի հարձակումները քուրդ զինյալների դեմ, քանի դեռ նրանք վերջնականապես չեն ոչնչացվել»:


Խոսելով լրագրողների հետ Հունգարիայից հայրենիք վերադարձի ճանապարհին՝ նա պնդել է՝ մտադիր է քննարկել այս հարցը Սպիտակ տան ղեկավարի հետ հաջորդ շաբաթ:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ