Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նուր Սուլթանում ցուցարարները պահանջել են քաղաքական բարեփոխումներ

Նուր Սուլթանում ցուցարարները պահանջել են քաղաքական բարեփոխումներ
09.11.2019 | 22:05

Ղազախստանի մայրաքաղաքում տասնյակ ցուցարարներ փողոց են դուրս եկել՝ քաղաքական բարեփոխումների, նախագահականից խորհրդարանական կառավարման անցնելու, քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:


«Խաղաղ հավաքի համար թույլտվություն պետք չէ», «ազատությունը չի կարող սահմանափակվել», «իշխանությունը չպետք է ծառայի մեկ մարդու», վանկարկել են ցույցի մասնակիցները: Անկախությունից հետո Ղազախստանում միայն մեկ անգամ է իշխանափոխություն եղել՝ ամիսներ առաջ, երբ բազմամյա իշխանավարումից հետո նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական ներկայացրեց՝ դառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ