Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Բեռլինում նշել են պատի փլուզման 30 տարին

Բեռլինում նշել են պատի փլուզման 30 տարին
09.11.2019 | 22:06

Գերմանիայի մայրաքաղաքում նշել են Բեռլինի պատի փլուզման 30 տարին: Սառը պատերազմի խորհրդանիշը դարձած պատը երկիրը բաժանել էր կոմունիստական ու կապիտալիստական հատվածների:

«Սա ճակատագրական օր է Գերմանիայի համար», - հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց, որ բռնությունների են ենթարկվել ու հետապնդվել՝ հանուն հայրենիքի վերամիավորման, - «Շատ-շատերն են կոմունիստական վարչակազմի բռնապետության զոհ դարձել, ազատազրկվել ու լրտեսվել: Մենք նրանց չենք մոռանա, չենք մոռանա բոլոր նրանց, որ այստեղ ընկան, որովհետև ազատություն էին փնտրում»: Հանդիսավոր արարողություններին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարը, Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի և Չեխիայի նախագահները:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ