ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Պոլ Ռիչարդ Գալահերին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Պոլ Ռիչարդ Գալահերին
09.11.2019 | 22:07

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալահերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ արքեպիսկոպոսի այցը երկու կողմերի փոխադարձ պատրաստակամության վկայությունն է՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելու համընդհանուր արժեհամակարգի և պատմության խորքից եկող կապերի վրա հիմնված հարաբերությունները: ԱԳ նախարար Մնացականյանը և Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Գալահերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ` կարևորելով մշակութային, հումանիտար ոլորտներում սերտ ավանդական համագործակցությունը: Այդ առնչությամբ ընդգծվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ հայ միջնադարյան հոգևորական, Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոս շնորհումը, 2018-ին Վատիկանում Նարեկացու արձանի հանդիսավոր բացումը։


Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների համատեքստում Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգը՝ որպես առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական ոլորտի նկատմամբ հանրային վստահության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նա առանձնացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում Հայաստանի արձանագրած հաջողությունները և ձեռքբերումները՝ հիմնված դեռևս խորհրդային փորձի վրա: Կարևորվել է մարզային համաչափ զարգացման ծրագրերի նախաձեռնումը և իրականացումը:


Հանդիպման ընթացքում զրուցակիցներն արծարծել են միջազգային և տարածաշրջանային հրատապության թեմաների լայն շրջանակ: Կողմերն անդրադարձել են ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շրջանակներում ձեռնարկվող քայլերին և առկա մարտահրավերներին՝ կարևորելով այդ գործում միջազգային հանրության ջանքերի համախմբման և իրազեկվածության բարձրացումը։
Նախարար Մնացականյանը և Պոլ Ռիչարդ Գալահերը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանության, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ