Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պոլ Ռիչարդ Գալահեր. Ուրախ եմ փոխանցել Պապ Ֆրանցիսկոսի ողջույնները ՀՀ իշխանություններին

Պոլ Ռիչարդ Գալահեր. Ուրախ եմ փոխանցել Պապ Ֆրանցիսկոսի ողջույնները ՀՀ իշխանություններին
09.11.2019 | 22:11

Այցը նպատակ ունի արտահայտել երկկողմ հարաբերությունները բնորոշող բարեկամությունը, ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում ասաց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալահերը:

«Ուրախ եմ փոխանցել Նորին Սրբություն Պապ Ֆրանցիսկոսի ողջույնները ՀՀ իշխանություններին, իր հավաստիքն ու աղոթքը հայ ժողովրդի հետագա խաղաղության և ներդաշնակության համար: Այս այցը նպատակ ունի արտահայտել երկկողմ հարաբերությունները բնորոշող բարեկամությունը», - ասաց նա: Գալահերն ընդգծեց՝ ՀՀ-ի ու Սուրբ Աթոռի համագործակցությունը լայն է ու ընդգրկուն:

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ