Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գալկինը՝ ռուսական հեռուստատեսությունում գրաքննության մասին

Գալկինը՝ ռուսական հեռուստատեսությունում գրաքննության մասին
10.11.2019 | 13:39

Հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը Նովոսիբիրսկում ելույթ ունենալիս խոսել է ռուսական հեռուստատեսությունում գրաքննության մասին: Նրա ելույթի տեսագրությունից մի դրվագ հրապարակվել է YouTube-ում՝ «Խոսում է Մոսկվան»:


Նա հայտարարել է, որ նախկինում հեռուստատեսությունում հաճախ կարելի էր հանդիպել «քաղաքական հումորի»: Գալկինը նշել է, որ այժմ երկրում կա գրաքննություն՝ հավելելով, որ «ամեն ինչ չէ, որ կարելի է ասել հեռուստաէկրանից» և ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ցանցի մեծ մասը զզբաղեցնում են Ուկրաինայի մասին լուրերը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանում ժամանակակից հեռուստատեսություն են վերադարձել «վատագույն խորհրդային ժամանակները», երբ ամբողջ տեղեկատվությունը «ծամում դնում էին հեռուստադիտողների բերանը»:

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ