Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թեժ իրավիճակ պատրիարքի ընտրությունների շուրջ

Թեժ իրավիճակ պատրիարքի ընտրությունների շուրջ
10.11.2019 | 13:42

Պոլսո պատրիարքի ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 11-ին։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է պատրարքի ընտրությունների անցկացման կանոնագիրը՝ընտրություններին կարող են մասնակցել միայն այն եպիսկոպոսները, որ ներկայացնում են Ստամբուլի միաբանությունը, ընտրությունը մնում է Արամ Աթեշյանի կամ Սահակ Մաշալյանի միջև։

Համայնքը կանոնագիրն անընդունելի է համարում, պոլսահայ համայնքի մի շարք անդամներից կազմված Հանրային նախաձեռնությունը դիմել է դատարան. «Այս կանոնագրով ընտրություն անելը ոմանց համար շատ անընդունելի էր թվում, հիմա դատարան են դիմել, որ ընդհատվի այս ընտրությունը և նոր կանոնադրությամբ օրինական ընտրություն լինի։ Այսինքն՝ արտասահմանի եպիսկոպոսները ևս կարողանան մասնակցել։ Դրա համար են դիմել դատարան, տեսնենք, թե մինչև ընտրության օրը դատարանը որևէ որոշում կկարողանա՞ կայացնել, թե ոչ։ Եթե դատարանը չհասցնի որոշում կայացնել մինչև այդ օրը, ընտրությունները տեղի կունենան եղած երկու թեկնածուների միջև»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ էստուկյանը։


Հարցին, թե ինչպիսին են ակնկալիքները, Էստուկյանն ասաց. «Ակնկալիք չկա, բարի սպասում կա, որ դատարանը մինչև այդ որոշում կկայացնի և կհատատի, որ այո, սխալ է տեղի ունեցել, որը հակասում է կրոնների ազատությանը, հետևաբար հնարավորություն կստեղծվի նոր կանոնագրով ընտրություն տեղի ունենա։ Սպասվելիք ամենաբարին սա է, բայց թե սա իրականություն կդառնա, թե ոչ, հիմա դժվար է կանխատեսել»։ Նա հավելեց, որ բոլորն էլ ընդունում են, որ այսօրվա կանոնադրությունը խնդրահարույց է. «Նույնիսկ այս կանոնադրության հետ համակերպվողները նույնպես ընդունում են, որ սխալ է տեղի ունեցել, որոշ հայ շրջանակների կողմից կամայական որոշում է կայացվել։ Որոշ հայ շրջանակներ կան, որոնք թելադրեցին, որ այսպես լինի, որ կանխեն Սեպուհ եպիսկոպոս Սուլջյանի թեկնածության առաջադրումը»,-հավելեց Էստուկյանը։ Նա նշեց, որ եթե դատարանը չհասցնի մինչև ընտրություններ որոշում կայացնել, հնարավոր է համայնքը բոյկոտի ընտրությունները։

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ