Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին
10.11.2019 | 13:45

Նոյեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքն ու գնահատանքը բերեց պատվիրակության անդամներին՝ անդրադառնալով Վատիկանի և Հայաստանի Հանարապետության միջև ձևավորված ջերմ կապերին ու գործակցությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրեց, որ իր գահակալության շրջանին Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև հարաբերություններն առավել ջերմացել են ու զորացել: Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Հռոմի Հովհաննես-Պողոս Բ և Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետերի այցելություններին Հայաստան: Խոսելով Քույր Եկեղեցիների հետ հարաբերությունների և սերտ համագործակցության մասին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ ներկա ժամանակահատվածում եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն միասնական ջանքերով և գործնական քայլերով: Նորին Սրբությունը բարձր գնահատեց Մայր Աթոռի և Սուրբ Աթոռի միջև ամուր հոգևոր և մշակութային կապերի առկայությունը՝ նշելով, որ դրանք լավ հիմք են հետագա համագործակցությունն առավել արդյունավոր դարձնելու տեսանկյունից:
Արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը ևս ուրախություն հայտնեց հանդիպման առիթով և անդրադարձավ Հայ Եկեղեցու հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին` նշելով, որ այս այցը ևս մեկ քայլ է Հայաստանի և Վատիկանի միջև զարգացում ապրող երկկողմ հարաբերությունների ուղղությամբ։ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց նաև Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ջերմ ողջույնները: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, քրիստոնեական արժեքների և պատմամշակութային ժառանգության պահմանման ու այլ խնդիրներին: Կողմերը կարևորեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միասնական ներդրումն աշխարհում խաղաղության պահպանման գործում: Ամենայն Հայոց Հայրապետն իր ջերմ ողջույնները փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` մաղթելով, որ Աստված միշտ զորեղ պահի Կաթոլիկ Եկեղեցին, նրա սպասավորներին և հավատացյալներին:

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ