Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու
10.11.2019 | 23:23

Շուշիում այսօր «Ազատ հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարում միաձայն որոշվել է՝ նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրել կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին:


Ավելի վաղ ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն էր հայտարարել, որ որոշել է առաջադրել իր թեկնածությունը: Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, նա նույնիսկ քաղաքական կոնսուլտացիաներ էր սկսել, ընտրությունների մասնակցելու հնարավորություն ունենալու համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու գործընթաց էր սկսել նաև ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ևս չի բացառել իր առաջադրումը։

Դիտվել է՝ 353

Մեկնաբանություններ