Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արայիկ Հարությունյանը վերընտրվեց «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Արայիկ Հարությունյանը վերընտրվեց «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ
10.11.2019 | 23:25

Արցախի ապագան անհնար է պատկերացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից դուրս, Շուշիում «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարում հայտարարեց կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:


«Արցախը նախանձախնդիր է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում: Մենք չէինք կարող չհարգել ՀՀ քաղաքացու կամքով տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, թե ձեռնարկել են բոլոր քայլերը, որ կանխեն հեղափոխության հետևանքով տնտեսական հնարավոր խնդիրների առաջացումը Արցախում: Արայիկ Հարությունյանն ասաց, թե կուսակցության անդամների թիվը ավելացել է 1500-ով: «Իհարկե, հաճախ խոսակցություններ են հնչում, թե ինչ-որ մեթոդներով են ավելացվել անդամների թիվը, սակայն ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ 1500 հոգուն: Ընտրությունները ցույց են տալու անդամների ակտիվությունը», - նշեց նա։ Համագումարում կուսակցությունը նախագահի թեկնածու առաջադրեց ու վերընտրեց Արայիկ Հարությունյանին:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ