ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Արայիկ Հարությունյան. Ես հող տվող չեմ

Արայիկ Հարությունյան. Ես հող տվող չեմ
10.11.2019 | 23:26

Մեր ծրագրերը, դիրքորոշումները, տեսակետները ստորակետ անգամ չեն տարբերվում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունից, «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարում հայտարարեց կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Նախընտրական փուլ է, կhնչեն կարծիքներ, թե Արայիկ Հարությունյանը հաճոյանալու ցանկություն ունի: Պետք է հիշեցնեմ դեռևս 1997-ը, երբ խոսվում էր հողեր հանձնելու մասին: Այն ժամանակ դեռևս Աղդամում հայտարարել եմ` ես հող տվող չեմ, թող լսեն Հայաստանի իշխանությունները և իմանան: Հիմա էլ եմ ասում, որ հող տվող չկա», - ասաց Արայիկ Հարությունյանը:


Ներկայացնելով ծրագրերը, որոնք պետք է իրականացնի որպես Արցախի նախագահ, Արայիկ Հարությունյանն ասաց. «Հայտարարում ենք Կովկասյան առողջություն և արցախյան երկարակեցություն: Դրան հասնելու համար պետք է առողջապահությունը լինի ոչ միայն ուշադրության կենտրոնում, այլ ամեն ինչ անենք դրան հասնելու համար: Բարձրագույն կրթությունը հիմնականում պետք է լինի անվճար: Սպորտը պետք է դառնա մասսայական: Պետք է իրականացնենք աննախադեպ բնակարանաշինարարական ծրագրեր, բոլոր շահառուներին պետք է ապահովվել բնակարաններով: Չպետք է լինի համայնք, որտեղ խմելու ջրի խնդիր կա, և չպետք է լինի տարածք, որտեղ հնարավոր է ոռոգել հողերը և չոռոգել», - հայտարարեց նա։ Կուսակցության նախագահը նշեց նաև. «Բնակչության թվաքանակը 2030-ին հասցնել 200 000` վերաբնակեցման, հայրենադարձության և ծնելիության միջոցով: Պետբյուջեի չափը 2030-ին հասցնել 600 միլիոն դոլարի, առավելագույնը` 700 մլն դոլարի: Երազանքի ՀՆԱ-ն 3 մլրդ դոլարն է, որը թույլ է տալու այդ ամենը կատարել, բայց առաջադրանքը` իրանակություն դարձնել` դա 2.5 մլրդ դոլարն է»: Հարությունյանը հայտարարեց, թե այս ամենը հնարավոր է կյանքի կոչել միայն Հայաստանի հետ ներդաշնակ աշխատանքի արդյունքում, այլ կերպ հնարավոր չէ:


«Ի հեճուկս դավադիր տրամադրություններ ունեցողների Հայաստանը ու Արցախը այսօր ավելի քան միասնական են և այդպիսին լինելու են նաև ապագայում: Հայաստանում տեղի ուենցած փոփոխությունները ոչ թե հեռացրել, այլ ավելի են մտերմացել մեր երկու պետականությունները», - ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով, Արցախը Հայաստանից ու Հայաստանի իշխանություններից իբր թե պաշտպանողները ընդամենը զբաղված են այլոց շահերը սպասարկելով։ «Դա այն խոչընդոտն է, որը առաջիկայում արմատախիլ ենք անելու միասնական», - ասաց նա: Արտաքին քաղաքականության մասին Արայիկ Հարությունյանն ասաց, որ Հայաստանի իշխանություների և իր պատկերացումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նույնական են: «Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը մեր այն առաջնահերթություններն են, որոնց հետ կապված որևէ զիջման մասին խոսք անգամ չի կարող լինել: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման արդյունավետության լավագույն երաշխիք կարող է դառնալ Արցախի վերադարձը բանակցային սեղան», - ասաց նա:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ