Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արայիկ Հարությունյան. Ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի վարչապետի քայլերը կասկածի տակ դնողները՝ դավադիր ուժեր են

Արայիկ Հարությունյան. Ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի վարչապետի քայլերը կասկածի տակ դնողները՝ դավադիր ուժեր են
10.11.2019 | 23:27

«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի դետալների, բանակի մարտունակության աստիճանի բարձրացման, սպառազինության և այլ հարցեր:

«Սակայն փակգծեր բացել չեմ կարող, դրանք հանրայնացնելու իրավունք չունեմ: Մենք գոհ ենք հանդիպման արդյունքներից: Շատ նորություններ ենք ունեցել բանակցային գործընթացից, բայց ամենաշատը մեզ մտահոգողը բանակն է», - Շուշիում այսօր «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարից հետոո լրագրողների հետո զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը։


Հարցին, թե որոնք են դավադիր ուժերը, որոնց մասին կուսակցության համագումարում հայտարարեց Արայիկ Հարությունյանը, նա պատասխանեց.
«Վարչապետն իր ելույթում նշել է, որ Ղարաբաղի խնդրի հետ կապված ամենակարևորը ոչ միայն մոտեցումներն են, այլ քայլերն են, որոնք այսօր կատարվում են: Ցանկացած իշխանություն՝ ձևավորված Արցախում և Հայաստանում, պարտավոր է այդ նույն սցենարով առաջնորդվել: Եթե այդտեղ չկա տարաձայնություն, մնացածը գործնական բնույթ է կրում: Ինչ վերաբերում է դավադիր ուժերին, ապա այն բոլոր ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դրանք պարտվողական, դավադիր ուժեր են»: Դիտարկմանը, թե այլակարծություն լինել չի՞ կարող, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Այլակարծության հետ դա կապված չէ։ Իրենք ապակողմնորոշում են հանրությանը: Հայտարարում են, որ վարչապետը կամ իշխանությունները ծախում են, հանձնում են: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կարող են ասել, թե մենք կողմնակից ենք այս սկզբունքին, այս քաղաքական կուրսին, բայց շեղել հասարակությանը, անհիմն մեղադրել այն քայլերում, որը չի կարելի, կարելի է անվանել դավադրություն, իսկ այլակարծությունը ողջունելի է»:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո