Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սերժ Սարգսյանը մասնակցել է «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը․ մարտահրավերներ և լուծումներ» աշխատաժողովին

Սերժ Սարգսյանը մասնակցել է «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը․ մարտահրավերներ և լուծումներ» աշխատաժողովին
10.11.2019 | 23:28

Նոյեմբերի 8-10-ը Ծաղկաձորում ՀՀԿ-ն կազմակերպել է «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը․ մարտահրավերներ և լուծումներ» աշխատաժողովը՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։


Աշխատաժողովը համախմբել էր ՀՀԿ տարբեր կառույցների ներկայացուցիչների։ Միջոցառմանը մասնակցել եւ բացման խոսքով հանդես է եկել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մասնակիցները քննարկել են կուսակցական աշխատանքի կազմակերպման նոր մարտահրավերները, ամբոխավարական քաղաքական օրակարգի պարագայում գաղափարական քաղաքական միավորների գործունեության առանձնահատկությունները, կանանց եւ երիտասարդների դերակատարումը կուսակցական քաղաքականության մեջ եւ այլ թեմաներ։ Անդրադարձ է կատարվել արտաքին եւ ներքաղաքական օրակարգերի փոխկապակցված հիմնախնդիրներին, մարդու իրավունքների արդի վիճակին, տնտեսական ցուցանիշների դինամիկային եւ մամուլի ազատությանը։ Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաեւ մի շարք սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, զեկույցներով հանդես են եկել տարբեր ոլորտների առաջատար փորձագետներ եւ հասարական կառույցների ներկայացուցիչներ։ Կարեւորվել են հիմնական աշխատանքային առաջնահերթությունները եւ տրվել ոլորտային հանձնարարականներ:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ