«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արայիկ Հարությունյան. Եթե Արցախի ինքնորոշման հարցը կասկածի տակ է դրվում, բանակցելու ոչինչ չունենք

Արայիկ Հարությունյան. Եթե Արցախի ինքնորոշման հարցը կասկածի տակ է դրվում, բանակցելու ոչինչ չունենք
10.11.2019 | 23:30

ԼՂ կարգավորման վերաբերյալ քննարկվող փաստաթուղթը և Մադրիդյան սկզբունքները մեզ համար ընդունելի չէին, դրա մասին բարձրաձայնել էինք, Շուշիում մամուլի ասուլիսում հայտարարեց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հարցին, եթե Արցախի հարցում այսօր Արայիկ Հարությունյանի դիրքորոշումը ՀՀ դիրքորոշումից չի տարբերվում, նախկին իշխանությունից տարբվերում էր, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.
«Ես չեմ ասում, որ նախկին իշխանությունները միանշանակ ընդունել էին Մադրիդյան սկզբունքները, որովհետև վերջնականապես հանրության հետ երկխոսություն չի եղել, բայց դա քննարկվել է, և ես ասել եմ, որ դա քննարկելու փաստաթուղթ չէ մեզ համար ու բարձրաձայնել ենք՝ անիմաստ քննարկում եք, չի լինելու դա»: Հարությունյանի խոսքով՝ եթե նախկին իշխանությունները Մադրիդյան սկզբունքները իրենց համար հիմք են ընդունել, իրենց համար քննարկելու բավարար հիմք չէ: «Այս փուլում Հայաստանի իշխանությունները շարունակում են հանդիպումները Մինսկի խմբի և հակառակորդի հետ, ոչ մի բանակցություն չկա: Եթե լինի առանցքը, որի շուրջ հնարավոր կլինի բանակցել, ինձ թվում է՝ առաջին փուլում բանակցությունը վարելու են Հայաստանի իշխանությունները, հետո անպայման միանալու է Արցախը», - ասաց Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ առանց Արցախի բանակցություններ չեն կարող տեղի ունենալ: «Մեզ համար նախապայման է Արցախի ինքնորոշման իրավունքը: Եթե դա չի քննարկվում, կամ կասկածի տակ է դրվում, ապա բանակցելու ոչինչ չունենք», - նշեց նա։


Հնարավոր փոխզիջումների մասին Արայիկ Հարությունյանն ասաց. «Չկա նման բան: Երբ Ադրբեջանն արդեն ճանաչի մեր ինքնորոշման իրավունքը, կնստենք բանակցելու, տեսնենք, ինչ կա զիջելու կամ չզիջելու: Այսօր չկա տրամաբանություն որևէ բան հայտարարելու: Իհարկե ոչ մի սանտիմետրով մենք պատրաստ չենք տալու, սակայն ինքնորոշման իրավունքը ճանաչելուց հետո, պատրաստ ենք հանուն երկարատև խաղաղության, կայունության՝ բանակցել», - ասաց նա:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ