Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձոր

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձոր
10.11.2019 | 23:31

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում շրջել է՝ ծանոթանալով իրականացրած ծրագրերին: Վարչապետը քայլելով փողոցներից մեկով, որը, ըստ Եղեգնաձորի քաղաքապետի, այս տարի էր վերանորոգվել, ասաց, թե փողոցի վերանորոգման աշխատանքը «գլխառադ» է արված` «հին, բարի» ժամանակների նման: Քաղաքապետն ասաց` աշխատանքները չեն ավարտվել, վարչապետն էլ նշեց, որ եթե աշխատանքներն ավարտված չեն, պետք է տեխնիկա լիներ տեղում: Ըստ վարչապետի` ճանապարհի վիճակն անմխիթար է, և Կառավարությունը չէր կարող նման անորակ աշխատանքը հովանավորել:


Մինչ այս վարչապետը շրջել է նաև Սյունիքի Գորիս և Վայոց Ձորի Վայք քաղաքներում` ծանոթանալով կատարված աշխատանքներին: Եղեգնաձորի քաղաքապետը վարչապետին ներկայացրեց նաև քաղաքի փողոցներից մեկի լուսավորության ապահովման աշխատանքները, սակայն դրանք Փաշինյանին դուր չեկան: Դիմելով Պապիկյանին նա նշեց, թե իրենք էլ գլուխ են գովում, որ համայնքային աշխատանքներ են իրականացնում, մինչդեռ սուբվենցիոն ծրագրերը լավ չեն կատարվել: Վարչապետը դժգոհեց քաղաքապետի աշխատանքից` նշելով, որ պետք է ուսումնասիրել` հասկանալու համար` ինչ է կատարվում: «Լավ չի, հեչ լավ չի»,- ասաց նա:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ