Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերգեյ Լավրով. Կարևորել ենք երկու երկրների ջանքերը հանուն կառուցողական բանակցությունների

Սերգեյ Լավրով. Կարևորել ենք երկու երկրների ջանքերը հանուն կառուցողական բանակցությունների
11.11.2019 | 21:40

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Խոսել ենք նաև ԼՂ հակամարտության հարցից, կարևորել ենք երկու երկրների ջանքերի գործադրումն՝ ուղղված կառուցողական բանակցությունների առաջխաղացմանը: Հաստատել ենք նաև հակամարտության գոտում լարվածության նվազմանն ուղղված հետագա քայլերը»: Նա նշեց, որ ՌԴ-ն պատրաստակամ է շարունակել ցուցաբերել ակտիվ միջնորդի դեր ինչպես ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, այնպես էլ միջազգային՝ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան ֆորմատով:
«Մեզ գոհացնում է բանակցությունների արդյունքը», - ասաց նա:

Դիտվել է՝ 307

Մեկնաբանություններ