Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սերգեյ Լավրով. Պատրաստ ենք օգտագործել մեր հնարավորությունները՝ նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Սերգեյ Լավրով. Պատրաստ ենք օգտագործել մեր հնարավորությունները՝ նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
11.11.2019 | 21:44

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը՝ ասուլիսում ասաց ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:


«Մենք ամեն կերպ նպաստում են նրան, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններն առաջ գնան: Մենք պատրաստ ենք օգտագործել մեր հնարավորությունները, որ նպաստենք ՀՀ- Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, բայց դրա համար անհրաժեշտ է երկու երկրների կողմից հետաքրքրվածություն», - ասաց Լավրովը: Նա ավելացրեց, որ Ռուսաստանը չի տեսնում հիմք ենթադրելու, որ այս երկրներից որևէ մեկը կարող է պատերազմ սկսել.
«Ցանկացած դեպքում, մեր քաղաքականությունն ուղղված է այստեղ խաղաղություն հաստատելուն, փոխշահավետ համագործակցություն ապահովելուն», - ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ