Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանում զորավարժություն է սկսվում

Ադրբեջանում զորավարժություն է սկսվում
11.11.2019 | 21:58

Նոյեմբերի 12-ին Ադրբեջանում խոշոր զորավարժություններ են սկսելու, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն: Զորավարժություններն անցնելու են 3 փուլով, նպատակ ունեն կատարելագործել ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, հրթիռային և հրետանային և այլ զորքերի փոխգործակցությունը: Խաղարկվելու է հարձակողական գործողության սցենարը: Վարժանքներին կիրառվելու են Ադրբեջանի բանակի սպառազինության նոր տեսակները լեռնային, անտառային, բարդ ռադիոէլեկտրոնային ու իրական կլիմայական պայմաններում:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ