Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ինչո՞վ է զբաղ­ված Ա­րա­գա­ծոտ­նի մարզ­պե­տը

Ինչո՞վ է զբաղ­ված Ա­րա­գա­ծոտ­նի մարզ­պե­տը
12.11.2019 | 01:30

Ըստ լրատ­վա­մի­ջոց­նե­րի՝ ՔՊ կու­սակ­ցու­թյան վեր­ջին ընդ­լայն­ված նիս­տում Նի­կոլ Փա­շի­նյա­նը, դժ­գո­հե­լով մարզ­պետ­նե­րի աշ­խա­տան­քից, ա­սել է՝ ին­չո՞վ են զբաղ­ված մարզ­պետ­նե­րը տե­ղե­րում: Դժ­վար է պատ­կե­րաց­նել, թե նա տե­ղյակ չէ մարզ­պետ­նե­րի աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյու­նից, իսկ ե­թե տե­ղյակ է ու մի­ջոց­ներ չի ձեռ­նար­կում, չի պատ­ժում, աշ­խա­տան­քից չի ա­զա­տում մարդ­կանց, ո­րոնք բնավ պատ­կե­րա­ցում­ներ չու­նեն, թե որ­տեղ են աշ­խա­տում, ինչ լիա­զո­րու­թյուն­ներ ու պար­տա­վո­րու­թյուն­ներ ու­նեն, նշա­նա­կում է՝ հան­րա­յին հիաս­թա­փու­թյան ծա­վալ­վող կրա­կի վրա ջրի փո­խա­րեն նավթ է լց­նում և կա­մա թե ա­կա­մա դր­դում նոր հե­ղա­փո­խու­թյան, ո­րը, կար­ծում ենք, ձեռն­տու չէ ո՛չ հան­րու­թյա­նը, ոչ Նի­կոլ Փա­շի­նյա­նին, ո՛չ էլ հե­ղա­փո­խու­թյան ա­լի­քի վրա բարձր ա­թոռ­նե­րի ար­ժա­նա­ցած պա­տե­հա­պաշտ­նե­րին: Չթ­վար­կենք` որ մարզ­պետ­ներն են դրանք. ա­ռանց այդ էլ ի­րենք ի­րենց զա­վեշտ­նե­րով գրե­թե ա­մեն օր հան­րու­թյանն այդ «հա­ճույ­քը» պատ­ճա­ռում են: Այդ ցան­կին պատ­կա­նող ա­ռա­ջին պա­տա­հա­կա­նու­թյուն­նե­րից է Ա­րա­գա­ծոտ­նի մարզ­պետ Դա­վիթ Գևոր­գյա­նը, ո­րը նշա­նակ­ման ա­ռա­ջին օ­րե­րից մարզ­պե­տա­րա­նին տվեց գրե­թե հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բա­րի կար­գա­վի­ճակ: Գրե­թե բո­լոր աշ­խա­տա­կից­նե­րին զր­կեց քաղ­ծա­ռա­յող­ների սահ­ման­ված լիա­զո­րու­թյուն­նե­րից, բա­ցի հա­վա­քա­րար­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րից՝ մարզ­պե­տա­րա­նի մնա­ցած պաշ­տոն­նե­րի լիա­զո­րու­թյուն­նե­րը վերց­րեց իր վրա: Նա օր­վա քսան­չորս ժա­մը զբաղ­ված է, բայց ոչ թե իր լիա­զո­րու­թյուն­նե­րը կա­տա­րե­լով, այլ տար­բեր «վե­տե­րոկ­նե­րում» կե­րու­խում ա­նե­լով, քրեա­կան հե­ղի­նա­կու­թյուն­նե­րի հետ շփ­վե­լով և նրանց մի­ջո­ցով հարց լու­ծե­լով: Նի­կոլ Փա­շի­նյա­նը կա­ռա­վա­րու­թյան հեր­թա­կան նիս­տե­րից մե­կում անդ­րա­դար­ձավ քրեա­կան հե­ղի­նա­կու­թյուն­նե­րին, բա­ցա­ռեց նրանց գոր­ծու­նեու­թյու­նը հան­րա­պե­տու­թյու­նում, իսկ նրանց հետ շփ­վող­նե­րին պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու կոչ ա­րեց: Ա­հա­վա­սիկ՝ Ա­րա­գա­ծա­վա­նում հայտ­նի հե­ղի­նա­կու­թյուն Ար­տյո­մը (Ծյոմ), Աշ­տա­րա­կի, Կար­բիի և է­լի մի քա­նի հա­մայն­քա­պե­տեր. մնա­ցա­ծը՝ օձն իր պոր­տով, հավքն իր թևով չի ար­ժա­նա­նում մարզ­պե­տի հետ հան­դիպ­մա­նը: Գյու­ղա­պետ, քա­ղա­քա­ցի, ՔՊ կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ պի­տի դի­մեն նրա օգ­նա­կան Տիգ­րան Ե­ղիա­զա­րյա­նին, ա­սեն՝ ին­չի հա­մար են ու­զում հան­դի­պել մարզ­պե­տին, վեր­ջինս զե­կու­ցի կամ չզե­կու­ցի նրան, հե­տո միայն դի­մում գրեն և ան­հու­սո­րեն սպա­սեն ի­րենց դի­մում­նե­րի պա­տաս­խան­նե­րին: Մշ­տա­պես մարզ­պե­տա­րա­նից բա­ցա­կա­յող մարզ­պե­տը իր իշ­խա­նու­թյու­նը այդ շեն­քում հի­շեց­նե­լու հա­մար կա­րող է միայն հան­կար­ծա­կի ներ­խու­ժել աշ­խա­տա­սե­նյակ­ներ, ա­ռանց պատ­ճա­ռի վի­րա­վո­րել աշ­խա­տա­կից­նե­րին և դուրս գալ: Նշենք, որ նրա աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյու­նը երևում է միայն ֆեյս­բուք սո­ցիա­լա­կան ցան­ցում՝ գնա­ցի, մաս­նակ­ցե­ցի, ե­լույթ ու­նե­ցա: Այդ­պես գնա­ցել, մաս­նակ­ցել և ե­լույթ է ու­նե­ցել «Ա­պա­րա­նյան ձմեռ» փա­ռա­տո­նին, որն ա­վարտ­վել է Ա­պա­րան քա­ղա­քում, ի­հար­կե՝ կե­րու­խու­մով, և շատ ու­տել- խմե­լու ար­դյուն­քում իր հա­մար ստեղծ­ված խայ­տա­ռակ վի­ճա­կով:


Մարզ­պե­տա­րան­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րը վա­խե­նում են բարևել մարզ­պե­տին ոչ ցան­կա­լի մարդ­կանց (այս դեպ­քում` գրե­թե ողջ մար­զին), կապ­վել նրա հետ աշ­խա­տան­քա­յին ներ­քին հե­ռա­խո­սով, ցան­կա­ցած ծայ­րա­հեղ հրա­տապ հար­ցի դեպ­քում էլ կա­րող է չպա­տաս­խա­նել: Այդ­պես ա­միս­ներ շա­րու­նակ նա մե­կու­սաց­րեց փոխ­մարզ­պետ­նեից մե­կին և ի վեր­ջո կա­րո­ղա­ցավ ա­զա­տել աշ­խա­տան­քից, հի­մա հեր­թը մյուս փոխ­մարզ­պե­տինն է` Գառ­նիկ Ա­թա­նե­սյա­նի­նը, ո­րը, մարզ­պե­տի քմա­հա­ճու­թյամբ, զրկ­ված է իր լիա­զո­րու­թյուն­նե­րը կա­տա­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Շա­բա­թա­կան մեկ ան­գամ կազ­մա­կերպ­վող ըն­դու­նե­լու­թյուն­նե­րը բնակ­չու­թյան հետ կա­րող են չկա­յա­նալ մի քա­նի շա­բաթ, դա հայտ­նի է նաև նրա ֆեյս­բու­քյան է­ջից: Հան­դիպ­ման ե­կող մարդ­կանց գե­րակ­շիռ մասն էլ դի­մում է լոկ դրա­մա­կան օգ­նու­թյուն ստա­նա­լու նպա­տա­կով: Աշ­տա­րա­կում մար­դիկ ար­դեն ա­նեկ­դոտ­ներ են հո­րի­նում Դա­վիթ Գևոր­գյա­նի շուրջ, ի­հար­կե` ի­րա­կան հիմ­քե­րով. ջն­ջեք Դա­վիթ Գևոր­գյա­նի ֆեյս­բու­քյան է­ջը, և նա կդա­դա­րի որ­պես մարզ­պետ գո­յու­թյուն ու­նե­նա­լուց:


Այս ա­մե­նով հան­դերձ, նա ստե­րի մեծ վար­պետ է. տա­ռա­ցիո­րեն մա­տը մա­տին չտա­լով որ­պես մարզ­պետ, խո­սում է չե­ղած աշ­խա­տա­տե­ղե­րի բա­ցու­մից, մար­զի տն­տե­սա­կան զար­գա­ցու­մից, երբ լուրջ հար­ցով դեռևս ոչ մի հա­մայնք չի այ­ցե­լել: Իսկ մար­զում բազ­մա­թիվ ու բազ­մա­պի­սի խն­դիր­ներ կան, ո­րոն­ցից ցան­կա­ցա­ծին ձեռք մեկ­նե­լով ա­վե­լի է դրանք խճ­ճում: Ա­հա­վա­սիկ Ա­պա­րա­նի տա­րա­ծաշր­ջա­նի Ա­րա­գած հա­մայն­քում կա­ռուց­ված հէ­կե­րը: Նա­խընտ­րա­կան շր­ջա­նում ա­րա­գած­ցի­նե­րին և հա­րա­կից մի քա­նի հա­մայն­քի ընտ­րող­նե­րին ձայ­նե­րի դի­մաց խոս­տա­ցավ փա­կել հէ­կե­րը, ձայ­նե­րը ստա­ցավ, բայց հէ­կերն աշ­խա­տում են, գոր­ծերն էլ դա­տա­կան մար­մին­նե­րում են։


Ան­շուշտ, սա ա­ռա­ջին հրա­պա­րա­կու­մը չէ տխ­րահռ­չակ Դա­վիթ Գևոր­գյա­նի մարզ­պե­տա­կան գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ, հու­սանք, որ վեր­ջին­նե­րից կլի­նի: Սա­կայն վեր­ջինս ի­րեն ար­դա­րաց­նե­լու և մա­մու­լից պաշտ­պան­վե­լու ծի­ծա­ղե­լի ձև է գտել, ա­սե­լով՝ գի­տենք՝ ում լրատ­վա­մի­ջոցն է։ Իսկ իր յու­րա­յին­նե­րը դես ու դեն սպր­դում են՝ ինչ­քան ու­զում է գրեն, Ա­վի­նյա­նը մարզ­պե­տի տա­նիքն է: Չգի­տենք` ինչ­քա­նով է Ա­վի­նյա­նը մարզ­պե­տին տա­նիք, բայց որ Ա­պա­րա­նյան ճա­կա­տա­մար­տի տա­րեդարձի օ­րը ինքն էր հո­վա­նո­ցով Ա­վի­նյա­նին դար­ձել տա­նիք, փաստ է:
Ժո­ղովր­դա­կան ի­մաս­տու­թյունն ա­սում է՝ ա­սա, ով է ըն­կերդ, ա­սեմ ով ես դու: Ե­թե այս ար­տա­հայ­տու­թյու­նը տա­նենք իշ­խա­նա­կան դաշտ, ա­պա նրան նշա­նա­կած կա­ռա­վա­րու­թյու­նը իր ըն­կերն է: Դա­վիթ Գևոր­գյա­նի ըն­կեր­նե­րը մար­զի եր­բեմ­նի հան­րա­պե­տա­կան­ներն են: Ստաց­վում է` կա­ռա­վա­րու­թյու­նը նաև հան­րա­պե­տա­կան­նե­րի ըն­կերն է այս դեպ­քում: Մա­նա­վանդ որ Դա­վիթ Գևոր­գյա­նը չի ըն­դու­նում ՔՊ-ա­կան­նե­րին, չի մաս­նակ­ցում նրանց մար­զա­յին նիս­տե­րին, չի ըն­դու­նում նրանց քն­նա­դա­տու­թյուն­նե­րը:
Կար­ծում ենք` ըն­թեր­ցո­ղը քիչ թե շատ պատ­կե­րա­ցում կազ­մեց, թե ին­չով է զբաղ­ված մարզ­պետ Դա­վիթ Գևոր­գյանն իր մար­զում, մնում է կա­ռա­վա­րու­թյու­նը և Նի­կոլ Փա­շի­նյա­նը պատ­կե­րաց­նեն: Այ­լա­պես գնաց­քը կգ­նա, և թռ­չե­լու ժա­մա­նակ չեն ու­նե­նա:


Նո­րայր ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ
Բա­նաս­տեղծ, հրապարակախոս

Դիտվել է՝ 4412

Մեկնաբանություններ