Բուխարեստում անցկացվել է Grand Chesst tour-ի Supebet Rapid Blitz 6-րդ մրցաշարը, որտեղ Լևոն Արոնյանը դարձել է հաղթող: Սա Grand Chess tour-ի խոշոր մրցաշարում մեր առաջատար շախմատիստի երկրորդ չեմպիոնությունն է: Նկատենք, որ առաջին հորիզոնականը մեր շախմատիստի հետ կիսել է Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինը, որը նույնպես արժանացել է 31250 դոլար մրցանակի։ Երրորդ տեղը բաժին է հասել Վիշվանաթան Անանդին։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ