ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Արսեն Բաբայան. Քաղաքական որոշումով ազատազրկվեցի և քաղաքական որոշումով ազատություն ստացա

Արսեն Բաբայան. Քաղաքական որոշումով ազատազրկվեցի և քաղաքական որոշումով ազատություն ստացա
13.11.2019 | 18:36

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս եկած ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ա «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդման ընթացքում ասաց, որ թեև դատարանը ոչ իրավաչափ համարեց իր ձերբակալված լինելը, այնուամենայնիվ, ապօրինի կալանք կիրառեց:

«Ի սկզբանե, այն արարքը, որ իրենք վերագրում են ինձ, և քրեական օրենսգրքով համապատասխան հոդվածը, որ որակել են՝ չկա այդպիսի արարք, այսինքն իշխանության յուրացում գոյություն չունի: Ակնհայտ է, որ ՍԴ նախագահն ինքնուրույն չի կարող ՍԴ լիազորություն իրականացնել: Մինչդեռ ինձ մեղադրում են ՍԴ լիազորությունները յուրացնելու, օժանդակելու մեջ: Ի սկզբանե քրեական օրենսգրքի 314 հոդվածը, որ դրվել է, ընդհանրապես չէր կարելի քննություն իրականացնել այդ արարքի հետ կապված, որովհետև մենք ունենք համաներման համապատասխան օրենք, բայց նախաքննություն իրականացնող մարմինն ընդհանրապես թքած ուներ այս ամեն ինչի վրա», - ասաց Արսեն Բաբայանը: Նա նշեց՝ իր դեմ չկար փաստ կամ ապացույց, որը հիմնավոր կասկած կառաջացներ ենթադրյալ հանցագործությանն իր առնչության վերաբերյալ: Բաբայանի խոսքով՝ քրեական գործում կային նյութեր, որոնք հակառակը՝ նախաքննության մարմինը չի ներկայացրել դատարան: Լրագրողի հարցին, թե իր կարծիքով քաղաքական որոշո՞ւմ է կայացվել իրեն ազատ արձակելու, Արսեն Բաբայանը պատասխանեց. «Ես ավելի քան վստահ եմ, որ քաղաքական որոշումով ազատազրկվեցի և քաղաքական որոշումով ազատություն ստացա»:


Կալանավորումը որպես խափանման միջոցի փոփոխության համար Արսեն Բաբայանը շնորհակալություն հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանին: «Այս ամեն ինչն ուղղված էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, այսինքն՝ փնտրել ու փորձել գտնել ինչ-որ տարօրինակ բաներ, որոնք կարող են Հրայր Թովմասյանի վրա ազդեցություն ունենալ», - ասաց Արսեն Բաբայանը:

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ